Դիմորդ 2019


24.12.2019 00:12

Անցկացվեց պետաիրավական առարկաների գիտական խմբակի հերթական նիստը

Անցկացվեց պետաիրավական առարկաների գիտական խմբակի հերթական նիստը

2019 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2019-2020 ուստարվա երրորդ նիստը:

Նիստին ներկա էին Կրթահամալիրի նշված ամբիոնների և գիտական աշխատանքների բաժնի ներկայացուցիչները։

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «ՀՀ սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները»:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորող Վարդանուշ Մակարյանը: Նա լուսաբանեց ՀՀ-ում Սահմանադրական դատարանի  դերը հանրային-իրավական պատասխանատվության սկզբունքի իրացման գործընթացում, անդրադարձավ սահմանադրական արդարադատության մարմնի գործառութային նպատակին՝ Սահմանադրության գերակայությանը և դրա անմիջական գործողության ապահովմանը:

Գիտական խմբակի շրջանակներում «Իրավաբանական պոզիտիվիզմ» խորագրով գիտական զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 4‑րդ կուրսի սովորող Սոֆյա Մկրտչյանը: Նա ներկայացրեց «Իրավաբանական պոզիտիվիզմ» և «Իրավական պոզիտիվիզմ» հասկացությունների հարաբերակցությունը, պետության իրավական համակարգում դրանց էական նշանակությունը, ինչպես նաև կիրառման առանձնահատկություններին վերաբերող հարցերը:

Գիտական նյութի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում։