Դիմորդ 2019


23.09.2019 00:09

Կրկին հաղթեցինք

Կրկին հաղթեցինք

Համաձայն ՀՀ ոստիկանության միջոցառումների անցկացման 2019թ. օրացուցային պլանի՝ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում՝ ոստիկանության հրաձգարանում, անցկացվեց ծառայողական եռամարտի առաջնությունը։ Մասնակցում էր ՀՀ ոստիկանության տասնութ ստորաբաժանում։ Կրթահամալիրի թիմը մրցումներին ներկայացավ հետևյալ կազմով՝ ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության լեյտենանտ Արմեն Խալաթյան, ակադեմիայի 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Հովսեփ Դավթյան, ակադեմիայի առաջին կուրսի սովորող, ոստիկանության լեյտենանտ Ջիվան Հարությունյան և քոլեջի 2-րդ կուրսի սովորող Գուրգեն Գրիգորյան։ Թիմի մարզիչն էր  քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Պողոսյանը։

Ծառայողական եռամարտը ներառում է հրաձգություն «Մակարով» ատրճանակից, վազք 100 մետր և նռնակի նետում։

Անզիջում պայքարում Կրթահամալիրի հավաքական թիմը գրավեց առաջին հորիզոնականը։  Առանձնակի հաջողությամբ հանդես եկավ Հովսեփ Դավթյանը, ով նույնպես անհատական պայքարում 72 մասնակիցներից  երեք սպորտաձևերում գրավեց առաջին հորիզոնականը։

Թիմային պայքարում երկրորդ տեղում էր ոստիկանության զորքերի ստորաբաժանումը, երրորդը՝ ՊՊԾ գունդը։