Նորություններ

Վերադառնալ
13.06.2017

Երևակ կրթահամալիրի սաների այցը կրթահամալիր

Երևակ կրթահամալիրի սաների այցը կրթահամալիր

2017 թվականի հունիսի 13-ին Երևակ կրթահամալիրի թվով 24 սաներ իրենց ուսուցչուհիների հետ այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր: Նրանց դիմավորեցին կրթահամալիրի միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի տեսուչները, ովքեր ներկայացրին ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքը, գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:

 Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով:

Երեխաները եղան ակադեմիայում, որտեղ ծանոթացան կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակած գրքերին, շրջեցին նաև ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճներում և հրաձգարանում, որտեղ վերջիններիս կրակելու հնարավորություն ընձեռնվեց: Երեխաները այցելեցին նաև եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողներ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Շրջագայությունն ավարտվեց կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարանի այցելությամբ և հյուրերին կրթահամալիրի տարբերանշաններով հուշանվերների հանձման արարողությամբ: