Նորություններ

Վերադառնալ
09.05.2018

Երդման արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում

Երդման արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում

2018թ. մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «Ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը՝ իր տեղակալների հետ, կրթահամալիրի անձնակազմը և սովորողների ծնողները: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը շնորհավորեց սովորողներին` մայիսյան եռատոնի, ՀՀ վարչապետի ընտրության և երդման ընդունման կապակցությամբ: 

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: