Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


21.12.2017 00:12

Տեղեկատվական սեմինար Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Կրթահամալիրում

Տեղեկատվական սեմինար Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Կրթահամալիրում

2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի կողմից կազմակերպվել էր տեղեկատվական սեմիանար Էրազմուս+ (Erasmus+) բարձրագույն կրթության ծրագրի վերաբերյալ: Տեղեկատվական սեմինարը անցկացրեցին Հայաստանի ազգային Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կարլովան և պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:  

Հյուրերին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Նա կարևորեց համագործակցությունը Էրազմուս+ ծրագրի հետ և հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում Կրթահամալիրը կկարողանա ընդգրկվել իրականացվող ծրագրերում:

Այնուհետև Լ. Կարլովան և Է. Սողոմոնյանը ներկայացրեցին Էրազմուս+: Այն ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը սկսվել է 2014թ.-ից և կավարտվի 2020 թ.-ին:

Ծրագրից առանձնացվեցին երկու հիմնական ուղղություններ, որոնցով հնարավոր կլինի իրականացնել համագործակցությունը, դրանք են`

  • Շարժունակության ծրագիրը բարձրագույն կրթության ուսանողների և աշխատակազմի համար,
  • Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում:

Սեմինարը ընթացավ հարց ու պատասխան ձևաչափով, որի ընթացքում նաև քննարկվեց նախատեսվող միջազգային ծրագրերում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մասնակցության հնարավորույթունը: