Նորություններ

Վերադառնալ
25.09.2017

Կրթահամալիրի թիմը ծառայողական եռամարտի առաջնության հաղթող

Կրթահամալիրի թիմը ծառայողական եռամարտի առաջնության հաղթող

Սեպտեմբերի 13-ից 15-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում անցկացվեց ծառայողական եռամարտի ոստիկանության առաջնությունը։ Մասնակցում էին ոստիկանության 18 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության հավաքական թիմերը։ Եռօրյա պայքարի արդյունքում եռամարտի ( վազք 100մ, նռնակի նետում և հրաձգության վարժություն) ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող դարձավ ոստիկանության կրթահամալիրը թիմը հետևյալ կազմով՝

1)      թիմի ներկայացուցիչ և մարզիչ, քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական  պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Պողոսյան,

2)      ակադեմիայի 4-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Արմեն Խալաթյան,

3)      ակադեմիայի 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Խաչիկ Հակոբյան,

4)      ակադեմիայի 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Հովսեփ Դավթյան,

5)      քոլեջի 2-րդ կուրսի 3-րդ դասակի սովորող, ոստիկանության ենթասպա Հայկ Վարդանյան։

Երկրորդ հորիզոնականը գրավեց ոստիկանության զորքերի թիմը, իսկ  երրորդ հորիզոնականը՝ ԿՀԴՊԳ վարչության թիմը։ 

Առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվեցին դիպլոմներ, դրամական պարգևներ և մեդալներ։