Նորություններ

Վերադառնալ
20.04.2016

«Կրթություն և կարիերա EXPO 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

«Կրթություն և կարիերա EXPO 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

2016թ. ապրիլի 20-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Կրթություն և կարիերա EXPO 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և մի շարք այլ երկրների բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողների և ուսանողների կողմից ներկայացվեցին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հեղինակած գրքերը, կրթական ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առօրյան և ուսումնական գործընթացը ներկայացնող տեսաֆիլմը։

Ցուցահանդեսը լավ առիթ հանդիսացավ հասարակությանը ներկայացնելու ոստիկանության կրթահամալիրում գործող ուսումնական ստորաբաժանումները և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները:

Բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ:

Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի ապրիլի 22-ը:

Expo_2

Expo_2

Expo_2

Expo_2