Նորություններ

Վերադառնալ
12.09.2019

Հանդիպում հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների հետ

Հանդիպում հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների հետ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի և ակադեմիայի ղեկավարության հանդիպումն ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորողների հետ:

Ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը սովորողներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթեց հաջողություններ ուսման և ոստիկանությունում ծառայության մեջ: Պարոն Բաբայանը անդրադարձավ նաև մի շարք խնդիրների՝ սովորողների ուշադրությունը հրավիրելով հատկապես մասնագիտական գիտելիքների բարձրացման, ընդհանուր կարգապահության, էթիկայի կանոնների պահպանման վրա:

Հանդիպման ավարտին կրթահամալիրի պետը սովորողներին ներկայացրեց «Լավագույն սովորող» մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ նշելով, որ մրցույթին կարող են մասնակցել նաև հեռակա ուսուցման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող սովորողները: