Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


30.08.2017 00:08

Դիպլոմների հանդիսավոր հանձնում քոլեջի շրջանավարտներին

Դիպլոմների հանդիսավոր հանձնում քոլեջի շրջանավարտներին

Ս. թ. օգոստոսի 30–ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2016-2017 ուստարվա 35 շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի մասնակցությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, անձնակազմը ու շրջանավարտների ծնողները:

Շնորհավորելով նորընծա սպաներին ոստիկանության շարքերը համալրելու կապակցությամբ՝ Գ. Համբարձումյանը իր խոսքում մաղթեց նրանց բարի ծառայություն՝ ոստիկանի դժվարին և պատվավոր աշխատանքում:

Շրջանավարտներից 6-ը արժանացան գերազանցության դիպլոմի: