Նորություններ

Վերադառնալ
22.04.2016

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2016թ. ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիսթոֆ Բերգները, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի այլ աշխատակիցներ:

Այցի նպատակն էր ամփոփել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հետ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները և նախանշել հետագա համագործակցության շրջանակները:

Այցելուները շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան իրականացվող կրթական ծրագրերին, ոստիկանության ծառայողների համար անցկացվող վերապատրաստման դասընթացներին: Հյուրերը եղան նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճում և ընդունելության քննությունների անցկացման մասնագիտացված համակարգչային սենյակում, որտեղ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը վերջիններիս սպառիչ ներկայացրեց ընդունելության քննական թեստերի բովանդակությունը, քննությունների անցկացման և գնահատման կարգն ու պայմանները, ընդունելության հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու կազմը:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Մաթիաս Քիսլերը պատրաստակամություն հայտնեց քննարկելու կրթահամալիրի կողմից ներկայացվող ցանկացած առաջարկ՝ ուղղված ոստիկանության կրթահամալիրում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև օժանդակել Գերմանիայի ոստիկանական մարմինների հետ համագործակցության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները:

GE

GE

GE

GE

GE

GE

GE