Դիմորդ 2018


26.10.2018 00:10

Միջազգային գիտագործնական համաժողով

Միջազգային գիտագործնական համաժողով

2018թ.  հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Բաբախանյանը մասնակցեց  Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կառավարման ակադեմիայի կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրների փոխհամագործակցությունը հանցավորության դեմ պայքարի ոլորտում. ժամանակակից կարգավիճակն ու զարգացման ռազմավարական ուղղությունները» թեմայով միջազգային գիտագործնական հեռահար համաժողովին:

Համաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության  մի շարք հեղինակավոր և առաջատար ուսումնական հաստատություններ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ԱՊՀ երկրների ոստիկանության մարմինների միջև օպերատիվ-հետախուզական գործունեության, հանցավորության դեմ պայքարում ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև  կադրերի վերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման վերաբերյալ փոխհամագործակցությունը:

Ա. Բաբախանյանը համաժողովին ելույթ ունեցավ «ՀՀ ոստիկանության փոխհամագործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների հետ» զեկույցով: