Վերադառնալ
15.09.2023

Ծառայության ավարտ և պարգևատրում՝ գիտական նոր վերելքների ակնկալիքով

Ծառայության ավարտ և պարգևատրում՝ գիտական նոր վերելքների ակնկալիքով

    Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ կայացավ քոլեջի անձնակազմի  հետ հերթական հանդիպումը։ Առիթը խորհրդանշական էր՝ հանդիպեցին Կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մամբրե Նազարյանին` սահմանային տարիքը լրանալու և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

       Մանուկ Մուրադյանն այսօր արդեն պաշտոնաթող գնդապետին շնորհակալություն հայտնեց իրավապահ ոլորտում երկար տարիների բարեխիղճ ծառայության համար և հանձնեց ՀՀ ՆԳՆ նախարարի հրամանով պարգևատրված՝ գերազանց ծառայության համար կրծքանշանը։

       Շնորհավորում ենք  ոստիկանական տարբեր սերունդներ կրթած  գիտնականին՝ բազմամյա ծառայության կենսաթոշակի անցնելու ու պարգևատրվելու կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական ու գիտամանկավարժական նոր վերելքներ։