Վերադառնալ
25.08.2023

Հայտնի են քոլեջի ընդունելության արդյունքները

Հայտնի են քոլեջի ընդունելության արդյունքները

       Հայտնի են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի  քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2023-2024 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման ընդունվածների անունները։

       Եվ այսպես․ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը հաջողությամբ հանձնած դիմորդներից 19-ը համալրեցին Կրթահամալիրի քոլեջի սովորողների շարքերը։

      Կրթահամալիրի անձնակազմը շնորհավորում է նորընծա ուսանողներին՝ մաղթելով բարի երթ:


 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջ ընդունված դիմորդները անձնագրերով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր 2023թ. օգոստոսի 28-ին ժամը`9․30-ից մինչև 13․00: