Նորություններ

Վերադառնալ
29.09.2018

Կրթահամալաիրի սովորողները նշեցին Սուրբ Գևորգ Զորավարի տոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը

Կրթահամալաիրի սովորողները նշեցին Սուրբ Գևորգ Զորավարի տոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրումը

2018թ.  սեպտեմբերի 29-ը կրկնակի տոն էր: Գևորգյան հոգևոր ճեմարանում էին հավաքվել թե´ աշխարհիկ, թե´ հոգևոր դասի ներկայացուցիչները` նշելու ճեմարանի հիմնադրման օրը, որը, միաժամանակ, համընկնում է Սուրբ Գևորգ Զորավարի տոնի հետ:  Քրիստոնեության նահատակ զորավար Սուրբ Գևորգի անունով 1874թ. հիմնադրվեց հոգևոր ճեմարանը` անվանակոչվելով «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 20 սովորողներ կրթահամալիրի ծառայության բաժնի ծառայողների հետ միասին ևս մասնակցեցին միջոցառմանը: Նրանք ծանոթացան ճեմարանի պատմությանը, ինչպես նաև հաղորդակից դարձան սուրբ  նահատակ Գևորգ Զորավարի  սրբակենցաղ վարքի մասին ներկայացվող պատումներին:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև  ճեմարանի Զ լսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: