Նորություններ

Վերադառնալ
19.09.2017

Այցելություն CEPOL-ի շրջանակներում

Այցելություն CEPOL-ի շրջանակներում

Սույն թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը CEPOL միջազգային ծրագրի երկկողմանի համագործակցության շրջանականերում ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ներկայացուցիչ Սոնյա Սեկուլովսկան: Վերջինս ծանոթացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքին, հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական և ուսումնական կենտրոնի անձնակազմի հետ, ծանոթացավ ուսումնական կենտրոնում դասավանդման մեթոդներին ու պայմաններին, գործնական պարապմունքների անցկացման և  հրաձգության կարգին, շրջայց կատարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքում: Այցի ընթացքում Ս. Սեկուլովսկան եղավ նաև Մայր տաճարում, ծանոթացավ հայ առաքելական եկեղեցու հարուստ ժառանգության, հոգևոր արժեքներին, ինչպես նաև այցելեց Նորավանքի վանական համալիր, վայելեց Ջերմուկ և Սևան քաղաքների հրաշագեղությունը:

Այնուհետև նույն ծրագրի շրջանակներում Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ իրավախորհրդատու Աննա Բադալյանը: Վերջինս ծաոթացավ ուսումնական հաստատության կառուցվածքին, դասավանդման առանձնահատկություններին, հանդիպում ունեցավ ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալների և սովորողների հետ, այցելեց կրիմինալիստիկայի թանգարան, հրաձգարան, ընդհանուր գրադարան: Այցը բաղկացած էր նաև մշակութային մասից, որի շրջանակներում Ա. Բադալյանն եղավ Սուրբ Գեորգի և Սուրբ Բոգորսկի վանական համալիրներում, Մատկա կոչվող տուրիստական գոտում, Օրհիդ քաղաքում: