Նորություններ

Վերադառնալ
13.05.2016

Ուսանողական ինտելեկտուալ խաղեր

Ուսանողական ինտելեկտուալ խաղեր

2016 թվականի մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց ուսանողական ինտելեկտուալ խաղերի 9-րդ խաղաշրջանը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Հաղթողի պատվավոր տիտղոսին արժանանալու համար մրցում էին քոլեջի առաջին և երկրորդ կուրսերի, ինչպես նաև ակադեմիայի երկրորդ և երրորդ կուրսերի թիմերը:
Հետաքրքիր և լարված պայքարում հաղթող ճանաչվեց ակադեմիայի երրորդ կուրսի թիմը, իսկ երկրորդ տեղը գրավեց քոլեջի երկրորդ կուրսի թիմը:
Ուսանողական ինտելեկտուալ խաղերի 9-րդ խաղաշրջանի լավագույն գիտակ ճանաչվեց ակադեմիայի երրորդ կուրսի սովորող Անի Կիրակոսյանը:
Հաղթող թիմերի մասնակիցները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի կողմից պարգևատրվեցին գրքերով և դրամական մրցանակներով:  
Պարգևատրվեցին նաև քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կողմից հայտարարված՝ ««Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմում ներկայացված դեպքի իրավաբանական գնահատականը ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության» մրցույթի հաղթողները՝ ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կուրսի սովորող Յուրի Գասպարյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման չորրորդ կուրսի սովորող Երեմ Դավթյանը և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի երկրորդ կուրսի սովորող Դավիթ Ղուշչյանը: 

Brain ring

Brain ring

Brain ring

Brain ring