Նորություններ

Վերադառնալ
08.06.2018

Այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհուրդը 2018 թվականի հունիսի 7-ին ճանաչողական այց կատարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Ճանաչողական այցի շրջանակներում կրթահամալիրի սովորողները եղան հրամանատարաշտաբային ֆակուլտետում, ծանոթացան հայրենիքի պաշտպանների ուսուցման առանձնահատկություններին, լսարանային պայմաններին, շրջայց կատարեցին սպորտային դահլիճներով, տեսասարքավորումներով հագեցած լսարաններում և այլն: Գերհագեցած այցի ընթացքում կրթահամալիրի սովորողները հանդիպեցին նաև ՀՀ ՊՆ Վազգես Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի հետ: