Վերադառնալ
28.04.2023

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 28-ին ընդունող հանձնաժողովի 6-րդ նիստում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության թափուր տեղի լրացուցիչ մրցույթի արդյունքները։    

Ընդունող հանձնաժողովը 27.04.2023թ. թիվ 5-րդ նիստի արձանագրության 3-րդ կետով որոշել էր մրցույթն անցած դիմորդների հետ պայմանագիր կնքելու գործընթացի ավարտից հետո, մրցութային թափուր տեղեր առաջանալու դեպքում, անդրադառնալ այդ տեղերը մրցույթով չանցած դիմորդներով համալրելու և մրցույթով անցած դիմորդների նոր ցուցակ հաստատելու հարցին:   

Ընդունող հանձնաժողովը ապրիլի 28-ի 6-րդ նիստում որոշել է անվավեր ճանաչել ընդունող հանձնաժողովի 18.04.2023թ. թիվ 3 արձանագրության 5-րդ կետով կայացված որոշումը, որով Արսեն Կորյունի Ավետիսյանը համարվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության   կրթահամալիրի  ուսումնական կենտրոնի՝ «Ոստիկանական գործ» մասնագիտության  «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման 1-ին հոսքի ընդունելության և վերապատրաստման կենտրոնի՝  պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման ընդհանուր մրցույթով անցած՝ զբաղեցնելով Վայոց ձորի մարզի համար դիմած արական սեռի դիմորդների համար սահմանված մրցութային 30-րդ տեղը:   

Վերոնշյալ որոշման կայացման արդյունքում Վայոց ձորի մարզի համար առաջացել է մեկ թափուր տեղ, որը պետք է հատկացվի Վայոց ձորի մարզի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթի համար դիմած առավել բարձր միավոր ունեցող դիմորդին:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած դիմորդին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:   

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: