Հայտարարություններ

Վերադառնալ
16.09.2019

Տեղի կունենա բաց հանդիպում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) փորձագիտական խմբի հետ

Տեղի կունենա բաց հանդիպում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) փորձագիտական խմբի հետ

Հարգելի՛ գործընկերներ և սովորողներ,

Սեպտեմբերի 16-20-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը (ներառյալ մեկ միջազգային փորձագետ) կրթահամալիրում է լինելու:

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:45-13:15, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:

Կրթահամալիրի ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձինք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք նախապես՝ մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 18:00, կապ հաստատել կրթության որակի ապահովման բաժանմունքի հետ, գրանցվել՝  նամակ ուղարկելով  tkhachatryan1987@gmail.com էլ. հասցեին կամ զանգահարելով 098 440094 հեռախոսահամարով: