Նորություններ

Վերադառնալ
18.05.2016

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2016թ. մայիսի 18-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը և այլ աշխատակիցներ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ այցելուները շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան իրականացվող կրթական ծրագրերին, ոստիկանության ծառայողների համար անցկացվող վերապատրաստման դասընթացներին: Հյուրերը եղան ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճում, ընդունելության քննությունների անցկացման մասնագիտացված համակարգչային սենյակում և այլ մասնագիտական լսարաններում, որոնք կահավորվել և վերազինվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Այցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: 

ԵԱՀԿ

ԵԱՀԿ

ԵԱՀԿ

l

ԵԱՀԿ

ԵԱՀԿ

ԵԱՀԿ