Նորություններ

Վերադառնալ
28.12.2016

Ամանորյա տրամադրություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ամանորյա տրամադրություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Մոտենում է Ամանորը, և ամեն մարդ յուրովի է պատրաստվում Նոր տարվան: Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է մարդու համար: Յուրաքանչյուրը սպասում է իր ամանորյա հրաշքին ու փնտրում այն դիմավորելու լավագույն միջոցը:

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տիրում էր ամանորյա տոնական տրամադրություն: Կայացավ ամանորյա համերգ:

Համերգը կազմակերպել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի տոսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանը և ռեժիսոր Լիանա Սահակյանը կրթահամալիրի սովորողների ակտիվ մասնակցությամբ, իսկ իր գեղեցիկ կատարումներով միջոցառմանն էլ ավելի տոնական տրամադրություն պարգևեց «Նազանի» անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ՝ Արուս Գուլանյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, կրթահամալիրի պետի տեղակալները, անձնակազմը և սովորողները:

Միջոցառման ավարտին ամփոփվեցին 2016 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպված և անցկացված գեղանկարչության մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների և ծառայողների գեղանկարչական գործերի՝ «Ամանորի հրաշքները» խորագրով:  

Մրցույթի մասնակիցները, իրենց աշխատանքները հանձնաժողովին ներկայացնելուց հետո, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ.Համբարձումյանի հրամանով պարգևատրվեցին.

  • Մրցանակային 1-ին տեղ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորող Արևիկ Մկրտչյան՝ մրցանակը 50000 ՀՀ դրամ,
  • Մրցանակային 2-րդ տեղ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարիամ Առաքելյան՝ մրցանակը 40000 ՀՀ դրամ,
  • Մրցանակային 3-րդ տեղ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 3-րդ կուրսի սովորող Արև Ավագյան՝ մրցանակը 30000 ՀՀ դրամ:

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը իր շնորհակալությունը հայտնեց մասնակիցներին և կազմակերպիչներին, ինչպես նաև շնորհավորելով գալիք Նոր տարին իր Ամանորյա բարեմաղթանքները հղեց ներկաներին։