Նորություններ

Վերադառնալ
27.03.2017

Շաբաթօրյակը կրթահամալիրում

Շաբաթօրյակը կրթահամալիրում

Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անսովոր իրարանցում էր՝ գործի էր անցել կրթահամալիրի ողջ անձնակազմը: Ինչպես աշխատակիցները, այնպես էլ սովրողները մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղան աշխատանքներին՝ մաքրելով ու բարեկարգելով  սիրելի կրթօջախը, ու թեև օրը շաբաթ էր, սակայն դա չխանգարեց, որպեսզի բոլորը մեծ ակտիվությամբ ներգրավվեին աշխատանքներին: