Նորություններ

Վերադառնալ
26.04.2017

Կրթություն և կարիերա EXPO 2017

Կրթություն և կարիերա EXPO 2017

2017թ. ապրիլի 26-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Կրթություն և կարիերա EXPO 2017» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողների և ուսանողների կողմից ներկայացվեցին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հեղինակած գրքերը, կրթական ծրագրերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առօրյան և ուսումնական գործընթացը ներկայացնող տեսաֆիլմը։

Ցուցահանդեսը լավ առիթ հանդիսացավ հասարակությանը ներկայացնելու ոստիկանության կրթահամալիրում գործող ուսումնական ստորաբաժանումները և դասավանդվող առարկաների առանձնահատկությունները:

Բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ: