Նորություններ

Վերադառնալ
28.11.2016

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կրթահամալիրի գրադարանային ֆոնդը համալրվեց նոր մասնագիտական գրականությամբ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կրթահամալիրի գրադարանային ֆոնդը համալրվեց նոր մասնագիտական գրականությամբ

2016թ․ հոկտեմբերի 31-ից նեյեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացված «Ժողովրդավարական ոստիկանություն» թեմայով դասընթացի թվով 28 մասնակիցներին ավարտական հավաստագրեր հանձնելու և ՀՀ ոստիկանության կրթահամալիրին հերթական անգամ գրքեր նվիրելու նպատակով նոյեմբերի 25-ին կրթահամալիր էր այցելել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությունը։

Ոստիկանական կրթական բարեփոխումների շարունակական աջակցության տրամադրման շրջանակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրին նվիրեց հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 83 անուն 190 օրինակ գիրք։

Գրքերի ցանկում ներառված են իրավական ոլորտի հրատարակություններ. եվրոպական միջազգային իրավունք, քրեական դատավարություն, պետության և իրավունքի տեսություն, օպերատիվ հետախուզական գործունեություն, կրիմինալիստիկա, քրեաբանություն, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող միջազգային փաստաթղթերի վերաբերյալ գրականություն։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ․ Վարյանն իր երախտագիտությունն հայտնեց դեսպան Արգո Ավակովին` շեշտելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մշտապես աջակցում է կրթահամալիրին՝ իր օժանդակությունը տրամադրելով բոլոր նախաձեռնություններին։

Դեսպան Արգո Ավակովն իր ավարտական խոսքում նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ապագայում ևս շարունակելու է կրթահամալիրին գրքեր նվիրելու նախաձեռնությունը։