Նորություններ

Վերադառնալ
23.12.2016

Տեղի ունեցավ մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2016թ. դեկտեմբերի   23-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանութայն գեներալ-լեյտենանտ     Հովհ. Վարյանը, ամփոփիչ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը,  կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Չարենցը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի ղեկավարությունը, ամբիոնների պետերը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը: Շրջանավարտները հանդես եկան շնորհակալական խոսքով: