Դիմորդ 2019


22.07.2019 00:07

Կլոր սեղան-քննարկում

Կլոր սեղան-քննարկում

2019 թ. հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ կրթահամալիրում անցկացվեց «Մարդու իրավունքները և իրավակարգի ապահովումը հանրային հավաքների ընթացքում» խորագրով կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի՝ հասարակական կարգի ապահովման վարչությունների և ՀՀ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում Հավաքների ազատության իրավունքը հիմնարար այլ իրավունքների իրացման համատեքստում» խորագրով գիտական զեկույցով հանդես եկավ պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը: Վերջինս ներկայացրեց հավաքների ազատության իրավունքի իրացման կապակցությամբ հիմնական այլ իրավունքների սահմանափակման, այդպիսի սահմանափակման իրավաչափության և վերոհիշյալ իրավունքների իրացման  ողջամիտ իրավական հավասարակշռության ապահովման հիմնախնդիրները:

Գիտական զեկույցից հետո կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում դիտարկվեցին նաև ոստիկանության պրակտիկ գործունեության մեջ նշված հիմնախնդիրների դրսևորումներն ու դրանց լուծման ուղիները: Միջոցառումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: