Դիմորդ 2019


22.07.2019 00:07

Ֆրանսիայի ժանդարմերիայի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ֆրանսիայի ժանդարմերիայի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր է այցելել Ֆրանսիայի Հանրապետության Ռոմի Սուր Սեն քաղաքի ժանդարմերիայի բրիգադի     հրամանատար Ֆլորիան Բրոզիկը։

Այցելության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Այնուհետև Ֆ․Բրոզիկը կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․Եսայանի ուղեկցությամբ շրջայց կատարեց կրթահամալիրով, ծանոթացավ կրթահամալիրի կառուցվածքին, նյութատեխնիկական բազային և այցելեց կրթահամալիրում գործող ոստիկանության թանգարան։