Նորություններ

Վերադառնալ
21.11.2016

Կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա հանդիպումը

Կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա հանդիպումը

2016թ․ նոյեմբերի 16-18-ը ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա հավաքը:

Միջոցառմանը մասնակցում էին Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Ալմաթայի ակադեմիայի, Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի, Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ «Շտեֆան չել Մարե» ակադեմիայի, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի, ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ղեկավարները։

Ոստիկանության կրթահամալիրը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը։ Իր խոսքում նա ներկայացրեց 2016թ․ ընթացքում ասոցիացիայի շրջանակներում կրթահամալիրում անցկացված ամենամյա սպարտակիադան և 2 միջազգային գիտագործնական համաժողովները։ Հավանության արժանացավ Տ․ Եսայանի՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում «Հասարակության և ոստիկանության համագործակցության արդիական խնդիրները իրավակարգի ամրապնդման գործում» թեմայով համաժողով անցկացնելու առաջարկը, որն  ընդգրկվեց  ասոցիացիայի 2017թ․ աշխատանքային պլանում ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետական կրթական համակարգի բարեփոխումների պայմաններում ներքին գործերի  կադրերի պատրաստման հիմնահարցերը։

Միջոցառման շրջանակներում կայացավ «Ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման ակտուալ հիմնահարցերը»  թեմայով գիտամեթոդական համաժողով։

Աշխատանքի արդյունքում հանդիպման կողմերը մշակեցին 2017թ․ աշխատանքային պլանը, ստորագրեցին ռեզոլյուցիա, որում ներկայացված էին ասոցիացիայի շրջանակներում հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։