Նորություններ

Վերադառնալ
30.08.2016

Քոլեջի 2015-2016 ուստարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն կրթահամալիրում

Քոլեջի 2015-2016 ուստարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն կրթահամալիրում

2016 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2015-2016 ուստարվա թվով 25 շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շրջանավարտներից 4-ը արժանացան գերազանցության դիպլոմի:

Արարողությանը մասնակցում էին կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և տեսչական անձնակազմը, շրջանավարտների ծնողները և հարազատները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ. Կ. Վարյանը, ով շրջանավարտներին մաղթեց բարի երթ` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին, աշխատանքային հաջողություններ և բարի ծառայություն: