Նորություններ

Վերադառնալ
20.05.2017

Հռոմից ավելի հին մայրաքաղաքը

Հռոմից ավելի հին մայրաքաղաքը

2017 թվականի մայիսի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում արդեն ավանդույթ դարձած ֆիլմերի ցուցադրման հերթական օրն էր, որը նպատակ ուներ բարձրացնել սովորողների և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:

Մայիս ամիսը հայերիս համար հաղթանակների ամիս է՝ ի նշանավորում Հայաստանի առաջին հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի։ Կրթահամալիրի և  «Շարմ հոլդինգ» ընկերության համագործակցության արդյունքում էկրանին պատմաբան Արտակ Մովսիսյանի «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմն էր: Ֆիլմը պատմում էր դարերի պատմություն ունեցող մեր քաղաքամայր Երևանի մասին։ Պատմությունը սկսվում էր վերջինիս հնագույն ժամանակներից,  նրա հիմնադրումից և հասնում մինչև 21-րդ դար։