Նորություններ

Վերադառնալ
26.04.2017

Այցելություն ռազմական տեխնիկայի ցուցահանդես

Այցելություն ռազմական տեխնիկայի ցուցահանդես

       2017թ. ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի մի խումբ սովորողներ այցելեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակներում մեկնարկած ռազմական տեխնիկայի ցուցահանդես: Սովորողները ծանոթացան հայկական բանակի ժամանակակից  ռազմական տեխնիկային, պաշտպանության միջոցներին, եղան համալիրի դահլիճի տաղավարներում, շփվեցին խաղաղապահ զորքերի զինծառայողների և նրանց առանձնահատուկ հանդերձանքի և զինատեսակների հետՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տաղավարում ծանոթացան սովորողների ձեռքբերումներին և ինստիտուտի առօրյային: Հատկապես մեծ հետաքրքրության արժանացավ դաշտային հոսպիտալը, որը հագեցված էր բժշկական գերժամանակակից  սարքավորումներով  ու առաջին օգնության պարագաներովՍովորողները վառ տպավորություններով վերադարձան կրթահամալիր: