Նորություններ

Վերադառնալ
17.05.2019

Կրթահամալիրի պատվիրակությունը ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում

Կրթահամալիրի պատվիրակությունը ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում

2019թ. մայիսի 13-ից 16-ը ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի հրավերով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը և կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և տնտեսական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Առաքելյանը մասնակցեցին համալսարանում կազմակերպված ոստիկանական կադրերի պատրաստմանը նվիրված միջազգային կլոր սեղանի աշխատանքներին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Կրասնոդարի ՆԳՆ համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ա. Սիմոնենկոն և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը: Նրանք ընդգծեցին նմանատիպ միջոցառումների կարևորությունը ոստիկանական կադրերի պատրաստման նպատակով փորձի փոխանակման համատեքստում:

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները, ինչպես նաև ներկայացրին իրենց ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման առանձնահատկությունները և ուսումնական գործընթացները:

Այցի ընթացքում կրթահամալիրի պատվիրակությանը ներկայացվեցին Կրասնոդարի ՆԳՆ համալսարանի ուսումնական ծրագրերը, սիմուլյացիոն լսարանները, հրաձգարանները, սպորտային օբյեկտները: Կրթահամալիրի պատվիրակությունն այցելեց նաև համալսարանի Նովորոսիյսկի մասնաճյուղ: