Նորություններ

Վերադառնալ
15.03.2017

Գիտական խորհրդի 2017 թվականի երկրորդ նիստը

Գիտական խորհրդի 2017 թվականի երկրորդ նիստը

2017 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի երկրորդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթհամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Արտակ Ռոբերտի Հովհաննիսյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու, 2017-2021 թվականների ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերը հաստատելու, հետազոտողի կրթական ծրագրով կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի երկու նախկին սովորողների ուսանողական իրավունքները վերականգնելու հարցերը:

Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց Արտակ Ռոբերտի Հովհաննիսյանին շնորհել դոցենտի գիտական կոչում համապատասխան մասնագիտությամբ և միջնորդել Հայաստանի Հանրապետության ԲՈՀ` հաստատելու այդ որոշումը և ամրագրելու համապատասխան դիպլոմով, ինչպես նաև ըստ ստացված առաջարկությունների՝ լրամշակել 2017-2021 թվականների ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի նախագծերը, հաստատել հետազոտողի կրթական ծրագրով կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը և դրական ընթացք տալ կրթահամալիրի երկու նախկին սովորողների կողմից ներկայացված՝ իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու մասին դիմումներին: