Նորություններ

Վերադառնալ
14.12.2016

Լույս տեսավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարը

Լույս տեսավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարը

2016 թվականի նոյեմբերին լույս տեսավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարը: Անդրադառնալով ամսագրի բովանդակությանը՝ նշենք, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սույն թվականի հոկտենբերի 11-ից 13-ը կազմակերպվեց «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը: Համաժողովին մասնակցեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Վոլգոգրադի, Կրասնոդարի, Կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Վրաստանի Լեհաստանի և Ուկրաինայի բարձրագույն ոստիկանական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին իրենց երկրներում և գերատեսչություններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները և ուղղությունները:

Կարևորելով նշված թեմայի արդիականությունը և ավելի լայն լսարանին ներկայացնելու անհրաժեշտությունը՝ համաժողովի ընթացքում առավել հետաքրքրություն առաջացրած զեկույցները ընդգրկվել են  «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարում: