Նորություններ

Վերադառնալ
14.04.2017

«Պատանի հանդիսատես» թատրոնի տոնական նվերը Ոատիկանության կրթահամալիրին

«Պատանի հանդիսատես» թատրոնի տոնական նվերը Ոատիկանության կրթահամալիրին

Ապրիլի 14-ին կրթահամալիրում տոնական տրամադրություն էր: Նշվում էր ՀՀ Ոստիկանության 99-րդ տարեդարձը, տոն, որում ամփոփվում են մարդկային ճակատագրեր, հաղթանակներ ու ձեռքբերումներ, ցավոք սրտի նաև կորուստներ, բայց ոչ երբեք պարտություններ: Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի ողջ անձնակազմը, ինչպես նաև ակադեմիայի և քոլեջի սովորողները: Տոնը ավելի տպավորիչ ու գունեղ դարձրին «Պատանի հանդիսատես» թատրոնի դերասանները` իրենց անակնկալ այցով: Դերասանները, որպես նվեր, ներկայացրին Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսի բեմական ներկայացումը, որտեղ ամփոփվում էր սերունդների փոխհարաբերությունները ժամանակակից ու յուրովի մեկնաբանությամբ: