Նորություններ

Վերադառնալ
12.06.2017

Մինի-ֆուտբոլի առաջնություն կրթահամալիրում

Մինի-ֆուտբոլի առաջնություն կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողա-կիրառական և զանգվածային մարզաձևերի 2017թ. օրացուցային պլանի համաձայն հունիսի 5-ից 12-ը անցկացվեց մինի-ֆուտբոլի առաջնություն:

Մասնակցում էին ակադեմիայի առկա ուսուցման առաջին, երկրորդ, երրորդ կուրսի հավաքական թիմերը, ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին և երկրորդ կուրսի հավաքական թիմերը, ինչպես նաև քոլեջի առաջին կուրսի և ուսումնական կենտրոնի հավաքական թիմերը: Թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին երկու ենթախմբերի:

Եզրափակիչում միմյանց հետ մրցեցին ուսումնական կենտրոնի և ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին  կուրսի հավաքական թիմերը:

Ուսումնական կենտրոնի հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Այսպիսով մինի-ֆուտբոլի առաջնությում առաջին տեղը գրավեց  ուսումնական կենտրոնի հավաքական թիմը, երկրորդ տեղը՝  ակադեմիայի վճարովի ուսուցման  առաջին կուրսի հավաքական թիմը, իսկ երրորդ տեղը՝ ակադեմիայի վճարովի ուսուցման երկրորդ կուրսի հավաքական թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերին համապատասխան պարգևները և դիպլոմները հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը:

Ուսումնական կենտրոնի հավաքական թիմը արժանացավ փոխանցիկ գավաթին:

ՀՀ ոստիկանության մինի-ֆուտբոլի առաջնությանը մասնակցած լավագույն ութ մասնակիցները ընդգրկվեցին ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմում: