Դիմորդ 2019


13.03.2019 00:03

Ներդրում մարդասիրական գործում

Ներդրում մարդասիրական գործում

2019թ. մարտի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց բարեգործական միջոցառում, որը ՀՀ ոստիկանության հետ կազմակերպել էր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը: Ինչպես ՀՀ ոստիկանության այլ ստորաբաժանումներ, այնպես էլ կրթահամալիրի անձնակազմն ու սովորողները` 77 հոգի, ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայում կամավոր անդամագրվելու նպատակով արյուն հանձնեցին։ Սա հնարավորություն է ընձեռում գտնել բուժման կարիք ունեցող հիվանդների համար ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման արդյունավետությունը։