Նորություններ

Վերադառնալ
12.12.2016

Նոր համագործակցություն, նոր հեռանկարներ

Նոր համագործակցություն, նոր հեռանկարներ

2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը, որի կազմում էին կրթահամալիրի պետի տեղակալ կադրերի և անձնակազմի գծով, ինքը և կադրերի և ԱՀՏԱ
բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարեգին Մալխասյանն ու կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանական ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի գլխավորությամբ, ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի հրավերով այցելեցին քաղաք Մոսկվա:   

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը նոյեմբերի 30-ին մասնակցեց ՌԴ ՆԳՆ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի կողմից կազմակերպված «Երիտասարդների իրավական դաստիրակություն` ընտանիք և հասարակություն» թեմայով միջազգային համաժողովին, որտեղ ելույթով հանդես եկավ դոցենտ Ա. Սարգսյանը:

Հաջորդ օրը տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ի.Ա. Կալինիչենկոյի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ. Վարյանի հանդիպումը, որին հաջորդեց կրթական հաստատությունների միջև համագործակցության արձանագրության ստորագրումը: Այնուհետև հյուրընկալող կողմը մանրամասն ներկայացրեց իրենց բուհի կառուցվածքը, նյութատեխնիկական բազան, կրթական ծրագրերը և զարգացման հեռանկարային ուղղությունները։

Դեկտեմբերի 5-ից 8-ը կրթահամալիրի պատվիրակությունը հյուրընկալվեց ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի համալսարան, որտեղ արժանացավ ջերմ ընդունելության: Համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Ա. Կուդինի ուղեկցությամբ շրջայց կատարվեց տարածքով, որի ընթացքում ներկայացվեց բուհի գործունեությունը ստեղծման օրվանից մինչ օրս: Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացավ համագործակցության արձանագրության ստորագրման արարողությունը, որի ավարտին կողմերը ընդգծեցին արձանագրության անհրաժեշտությունը` հետագա փոխշահավետ գործունեություն ծավալելու նպատակով: