Նորություններ

Վերադառնալ
01.12.2016

«Որակի ապահովման համակարգի բարելավում, հավատարմագրման գործընթացի նախապատրաստում» թեմայով վերապատրաստում ոստիկանության կրթահամալիրում

 «Որակի ապահովման համակարգի բարելավում, հավատարմագրման գործընթացի նախապատրաստում» թեմայով վերապատրաստում ոստիկանության կրթահամալիրում

2016 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի նախաձեռնությամբ կրթահամալիրի Կրթության որակի ապահովման խումբը կազմակերպեց պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի վերապատրաստում՝ «Որակի ապահովման համակարգի բարելավում, հավատարմագրման գործընթացի նախապատրաստում» թեմայով: Վերապատրաստումն անցկացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի Շահակիցների հետ կապի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը: Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի ուսմնամեթոդական և զարգացման վարչության անձնակազմը, ակադեմիայի և քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և սովորողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը և կարևորեց նման միջոցառումների անցկացումը կրթահամալիրում:

ՈԱԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց որակի ապահովման բարելավման ընթացքը և մեխանիզմները, որոնք թույլ են տալիս իրականացնել մասնագիտական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի արդյունավետ կառավարում և կրթական ծրագրերի վերանայում: Ներկայացվեց նաև հավատարմագրման առաջին փուլի՝ Ինստիտուցիոնալ հավատարմագրման իրականացման ձևաչափերը և ուղիները:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացված խնդրի շրջանակներում: