Նորություններ

Վերադառնալ
01.03.2017

«Կրթություն XXI դար» խորագրով միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

«Կրթություն XXI դար» խորագրով միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

2017թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության տան նիստերի դահլիճի նախասրահում կայացավ «Կրթություն XXI դար» խորագրով միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 30 կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կրթական հաստատություններ` համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ և ուսումնարաններ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության նախաձեռնությամբ այս տարի ևս կրթահամալիրը հավուր պատշաճի ներկայացավ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Ներկայացվեցին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակած գրքերը, կրթական ծրագրերը, տեսաֆիլմով ներկայացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առօրյան և ուսումնական գործընթացը, ինչպես նաև կազմակերպվեց ֆոտոմրցույթ:

Ցուցահանդեսը լավ առիթ հանդիսացավ հասարակությանը ներկայացնելու ոստիկանության կրթահամակարգը և կրթական ծրագրերը:

Բացմանը ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, ով կրթության և գիտության նախարարին ներկայացրեց կրթահամալիրի ուսումնական գործընթացը և առաջիկա ծրագրերը: