Նորություններ

Վերադառնալ
27.03.2013

Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում

Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում

2013 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության լիազորությունները ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում» թեմայով:

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ ոստիկանության շտաբի, քրեական հետախուզության գլխավոր վարչության, քննչական գլխավոր վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՙԿանանց աջակցման կենտրոն՚, ՙԿանանց իրավունքների կենտրոն՚, ՙԵրեխաների աջակցման կենտրոն՚, ՙՀասարակություն առանց բռնության՚, ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:     

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը:

Առաջին զեկույցը, որը վերաբերում էր ընտանեկան բռնության հասկացությանն ու ընդհանուր բնութագրին, ներկայացրեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը, իսկ երկրորդ զեկույցը, որը նվիրված էր ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում ոստիկանության լիազորությունների իրավական կարգավորման հարցերին, ներկայացրեց նույն ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Միսակ Մարկոսյանը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր

27.03.2013թ.