Նորություններ

Վերադառնալ
18.03.2013

Ընդունելություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն

Ընդունելություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն
Տեղի ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի  2013/2014 ուսումնական տարվա ընդունելությունները
նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ  ուսումնառության  համար: Ուսումնական կենտրոնի շրջանավարտները ստանում են «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ ոստիկանի որակավորում: Շրջանավարտներին շնորհվում է  ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների կրտսեր խմբի /ոստիկան/ պաշտոններում: Ուսման տևողությունը 6 ամիս է: Սովորողներին տրվում է  կրթաթոշակ: Ուսումնական կենտրոնում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող: Թեստավորման 1-ին փուլի արդյունքները հրապարակված են ՀՀ ոստիկանության«www.edupolice.am» կայքէջում: 



ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2013-03-18թ.  16:04:03