Նորություններ

Վերադառնալ
31.07.2014

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ծնողներ: Ակադեմիայի ավարտական կուրսի հանդիսավոր քայլերթից հետո նորընծա սպաները, որոնք, ի դեպ, ոստիկանության նոր համազգեստը կրող առաջին հերթափոխն են, ստացան դիպլոմները՝ որպես ոստիկանի կոչումն ու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո երախտիքի խոսք ասացին շրջանավարտների եւ ծնողների ներկայացուցիչները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երիտասարդ սպաներին բարի երթ մաղթեց` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին: Հանդիսավոր արարողության ավարտին ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր