Դիմորդ 2017

16.04.2012թ. ապրիլի 16-ին տեղի է ունեցել Սուրբ Վարդան մատուռի օծումը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը կարևորում է հասարակություն-եկեղեցի կապը:Առաջնային տեղ է հատկացվում սովորողների հոգևոր անվտանգությանը, ինչի համար կրթահամալիրի տարածքում իր հոգևոր առաքելությունն է իրականացնում Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, որը երեքշաբթի օրերը ժամը 14:30-ից-16:00-ն ընդունում է ուսանողներին և կրթհամալիրի աշխատակիցներին,  նրանց հուզող հարցերին պատասխանելու համար: 



ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հոգևոր սպասարկողն է
 Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը
Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի (ՀԱԹ)
Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 1-ին, Երևանում: 1961-70 թվականներին սովորել է Երևանի Րաֆֆու անվան N 36-րդ միջնակարգ դպրոցում: 1971-74 թվականներին սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում: 1974-76 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1976-80 թվականերին սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1979 թվականի դեկտեմբերին ձեռնադրվել է սարկավագ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ: 1980 թվականին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ձեռամբ և նշանակվել Ս. Գեղարդի վանքում, որպես հոգևոր հովիվ մինչև 2005 թվականը: 2005 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և ծառայել Ն. Նորքի Ս. Սարգիս եկեղեցում: 1981 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինից ստացել է լանջախաչ կրելու, 2000 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից՝ ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 2005 թվականի փետրվարին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով արժանացել է ավագ քահանայության պատվին: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

 

 


 marur arev