Ուղեցույց

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն  (Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը):

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման համար կարող են դիմել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և կարող են հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունները։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա կարող են դիմել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և ունեն բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ։

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար դիմել Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժին.

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0004, Ադմիրալ Իսակովի 29

Հեռ.՝ +(37410) 77 20 47; +(37410) 77 06 82

Էլեկտրոնային հասցե՝ info@edupolice.am

 

Ուսման վարձ

Կացարան

Ընդունելության ժամկետներ