Նորություններ

Վերադառնալ
23.06.2014

Տարիների ծառայության արժանի գնահատականը

Տարիների ծառայության արժանի գնահատականը

2014թ. հունիսի 23-ին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ռոզա Մուսայելյանին սպասում էր հետեքրքիր անակնկալ:

Գնահատելով տարիների ընթացքում կատարած քրտնաջան և անձնվեր աշխատանքի վաստակը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տիկին Ռոզա Մուսայելյանին դիմավորեցին վարդերով և բուռն ծափերով: Շնորհավորելով ծննդյան կապակցությամբ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը Ռոզա Մուսայելյանին  հանձնեց «ԵՐԿԱՐԱՏԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. 20 ՏԱՐԻ» ՄԵԴԱԼ:

Այս տարիների ընթացքում Ռոզա Մուսայելյանի մարդկային, ծնողական, մանկավարժական և դաստիարակչական դասերով դաստիարակված սերունդները  հպարտանում են նրանով, գնահատում նրա վաստակը, սիրում նրան և միանում Շնորհավորանքներին:

Շնորհակալ ենք Ձեզանից՝ ԼԱՎ ՄԱՐԴ, ԼԱՎ ԼԵԶՎԱԲԱՆ, ԼԱՎ ՈՍՏԻԿԱՆ, ԼԱՎ ԴԱՍԱԽՈՍ...........

ՀՀ ոստիկանության կրթահամալիր