Նորություններ

Վերադառնալ
22.05.2012

Վիկ Դարչինյանը` ոստիկանության կրթահամալիրում

Վիկ Դարչինյանը` ոստիկանության կրթահամալիրում

Վիկ Դարչինյանը` ՀՀ  ոստիկանության կրթահամալիրում.

Մայիսի 22-ին ոստիկանության կրթահամալիրի հյուրն էր աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը:
 

Հանդիպումը, որ կազմակերպվել էր «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ջերմ էր ու բովանդակալից: Ոստիկանության կրթահամալիրի սաները բռնցքամարտիկին բազմաթիվ հարցեր ուղղեցին նրա` հաղթանակներով հագեցած մարզական ուղու, նաեւ` դժվարությունների ու փորձությունների մասին:
Պատասխաններն անկեղծ էին: Բարձունքներ նվաճելու համար մարզիկին, ինչպես ոստիկանին անկոտրում կամք, անսահման համառություն ու հետեւողականություն է պետք. միայն այդպես են գալիս հաղթանակները: Վախթանգ Դարչինյանը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ բարձրաստիճան մյուս սպաների հետ շրջեց կրթահամալիրի տարածքում, նաեւ մոմ վառեց նորաբաց մատուռում: Հայաստանի անունն աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահած մարզիկը շնորհակալություն հայտնեց հանդիպման կազմակերպիչներին` հետաքրքիր օր պարգեւելու համար: