Նորություններ

Վերադառնալ
27.11.2015

Ստեղծագործում են մեր սովորողները 2015

Ստեղծագործում են մեր սովորողները 2015

2015թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ստեղծագործում են մեր սովորողները» խորագրով ֆոտո-լուսանկարների մրցույթ-ցուցահանդես:

Կրթահամալիրի սովորողների շուրջ 22 ստեղծագործություններ ցուցադրվեցին մրցույթում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը կարևորեց նախաձեռնությունը` նշելով, որ այն սովորողների գեղագիտական դաստիարակության գործում ունի կարևոր նշանակություն: Մրցույթի արդյունքներով հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեցին թվով 4 լուսանկարներ:  Հաղթող հեղինակներն են՝ 1-ին տեղը՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Արևիկ Մկրտչյանը և Շուշան Հոդաբաշյանը, 2-րդ տեղը՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման սովորող Աննա Խաչատրյանը և 3-րդ տեղը՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող Սերինե Մկրտչյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցները կրթահամալիրի պետի կողմից խրախուսվեցին: