Նորություններ

Վերադառնալ
10.04.2015

Ստեղծագործում են մեր սովորողները

Ստեղծագործում են մեր սովորողները

ՀՀ ոստիկանության օրվան նվիրված 2015թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ստեղծագործում են մեր սովորողները» խորագրով կերպարվեստի և գեղարվեստաական լուսանկարների մրցույթ-ցուցահանդես:

Կրթահամալիրի սովորողների շուրջ 30 ստեղծագործություններ ցուցադրվեցին մրցույթում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ–լեյտենանտ Հովհաննես Վարյանը կարևորեց նախաձեռնությունը` նշելով, որ այն սովորողների գեղագիտական դաստիարակության գործում ունի կարևոր նշանակություն: Մրցույթի արդյունքներով «Կերպարվեստ» անվանակարգում հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց Քոլեջի 2-րդ կուրսի սովորող Երանուհի Սաֆարյանը, իսկ «Գեղարվեստական լուսանկար»  անվանակարգում Ակադեմիայի 2-րդ կուրսի սովորող Շուշան Հոդաբաշյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվոգրեր:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր