Նորություններ

Վերադառնալ
29.11.2013

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը այցելեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը այցելեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր

ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործընթացին ծանոթանալու նպատակով 2013թ. նոյեմբերի 29-ին Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ Գուլմիրա Բարատովայի գլխավորությամբ այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր:
Պատվիրակությանը դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը և ստորաբաժանման պետերը:
Այցի շրջանակում պատվիրակությունը ծանոթացավ կրթահամալիրի տարածքին, շենքային պայմաններին: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ծառայության ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին:
Այնուհետև խորհրդակցություննրի դահլիճում տեղի ունեցավ հանդիպումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի և ստորաբաժանման պետերի հետ, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ներկայացրեց կրթահամալիրի պատմությունը և կառուցվածքը: Պատասխան խոսքով հանդես եկավ նաև Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ Գուլմիրա Բարատովան: Վերջինս իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում պատվիրակության հարցադրումներին տրվեցին համապատասխան բացատրություններ կրթահամալիրում աստիճանական կրթության և եռաստիճան կրթական համակարգերի ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Ներկայացվեցին նաև դիմորդների ընտրության, ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման, սովորողների գործնական պրակտիկայի կազմակերպման, ինչպես նաև ավարտելուց հետո ծառայություններում նշանակումների հարցերի վերաբերյալ բացատրություններ, ինչպես նաև քննարկվեցին հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կողմից Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակության անդամներին հանձնվեցին հայկական արվեստը ներկայացնող հուշանվերներ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր